20.04.2025
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահն Ասկերանում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:


Երկրի ղեկավարը լսել է նրանց մտահոգող հարցերը, քննարկել բարձրացված այն խնդիրները, որոնք հրատապ են շրջանի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց դիմագրավելուն ուղղված աշխատանքներին:


Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունը, ընդգծել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:


Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:


 

Կոտայքի հուշարձանները պաշտպանելու համար կներդրվեն անվտանգության համակարգեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար