24.11.2024
Չավուշօղլու. Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էկոնոմիկայի նախարարի հնչեցրած ցուցանիշները իրատեսական են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հնչեցրած ցուցանիշները տնտեսության առանցքային ոլորտներում կտրուկ աճի մասին բավականին իրատեսական են: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:

Դրան զուգահեռ, նախորդ տարիների լուրջ անկումը տարբեր ոլորտներում այսօր անհնար է փոխհատուցել այդպիսի ցուցանիշներով, հավելում է տնտեսագետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կայացած մամուլի ասուլին հայտարարել է, որ 2016թ.-ի առաջին կեսին ՀՀ-ում արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի 10%-ոց աճ: Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 20%, վերամշակման արդյունաբերությունում՝14%, էներգետիկայի աճը կազմել է 12%:

Ատոմ Մարգարյանը նշել է, որ Մինասյանի թվարկված ոլորտները բազային ոլորտներ են և նրանցում աճը շատ կարևոր է: Էներգետիկան արտադրում է համախառն ներքին արդյունքը: Եվ ակնհայտ է, որ բնակչությունն ու արդյունաբերությունը սկսել են ավելի շատ արտադրել:

Փորձագետի խոսքով, արդյունաբերությունից բացի պետք է նաև հաշվի առնել աճը գյուղատնտեական ոլորտում՝ կապված առատ բերքի հետ, դեպի ՌԴ արտահանման աճով: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները բարենպաստ պայմաններ են ստեղծել դեպի ՌԴ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աճի համար:

Նրա խոսքով, ինչ վերաբերվում է լեռնաարդյունաբերությանը, ապա այն վերջին տարիների գտնվում է բացասական գործոնների ազդեցության տակ, ինչը կապված է միջազգային շուկաներում գների անկման հետ: Սակայն պղինձի օգտագործման ավելացումը օրինակ Չինաստանում, հանգեցնում է այդ ոլորտի զգալի աճին ՀՀ-ում: Սակայն տնտեսական իրավիճակի ճշգրիտ գնահատական կարելի է տալ տարվա վերջում, եզրափակել է բանախոսը: