24.11.2024
Մամուլի տեսություն. Եվրամիության վարկով խթանվել է Հայաստանից արտագաղթը
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով

Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Ապրիլին մենք տեսանք, թե ինչ ցավոտ էին սադրանքները, որոնք ուղղված էին կրակի դադարեցման ռեժիմի խախտելուն: АПА-ի փոխանցմամբ այդ մասին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մովլութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել խնդրի խաղաղ կարգավորմանը: ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումն անպայման իր դրական հետքը կթողնի այդ հարցում: Ըստ նրա, ինքը Լավրովին ասել է, որ հետագայում Թուրքիան աջակցելու է այդպիսի նախաձեռնություններին: Թուրքիան նույնպես մտնում է Մինսկի խմբի մեջ: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը:

Ի դեպ ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ-ը (սա համանախագահները չեն, որոնք զբաղվում են ԼՂ կարգավորմամբ, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի մեջ բացի թուքիայից մտնում են ԵԱՀԿ անդամ այլ երկրներ եւս - խմբ.) երկուշաբթի օրը պետք է ժամանի Թուրքիա, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: «Մենք երկուշաբթի օրը սպասում ենք ԵԱՀԿ ՄԽ անդամներին Թուրքիայում, որտեղ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Հանդիպմանը մենք կներկակացնենք թուրքական կողմի դիրքորոշումը այդ հարցի հետ կապված և կծանոթանանք խնդրի հետ կապված վերջին զարգացումներին», - Չավուշօղլուին մեջբերում է գործակալությունը:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ պետք է ինտենսիֆիկացնել բանակցությունները: Ըստ նրա, ՀՀ-ը կրկին փորձում է սադրանքների դիմել զորքերի շփման գոտում: Նրա խոսքով, որպեսզի վերջ տրվի այդպիսի միջադեպերին, անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական միջոցներ: Ըստ նրա, քանի դեռ հայ զինվորները կանգնած են շփման գոտում, նմանատիպ անցանկալի միջադեպերը շարունակվելու են: