25.11.2024
Շրջանառության հարկի դրույքաչափերը 2022 թվականին կարող են բարձրացվե՞լ
prev Նախորդ նորություն

Ծանր գրաֆիկ, ցածր աշխատավարձ. շտապ օգնության վարորդները բողոքի ակցիան են իրականացնում

Երևանում Շտապ օգնության ծառայութան 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց աշխատավարձերի բարձրացում։


Նրանք նշում են, որ ծանրաբեռնվածությունը չափազանցվ մեծ է, մեկ օրվա համար ստանում են 11 700 դրամ, այսինքն երեք օր մեկ պարբերականությամբ ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 120 հազար դրամ։ Բացի այս, կան ավտոմեքենայի հետ կապված ծախսեր, որոնք մնում են վարորդների վրա:


Վարորդները պահանջում են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջները:


Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ դժգոհություն չունեն տնօրինությունից, այլ իրենց բողոքն ուղղված է Երևանի քաղաքապետարանին:


"Դիմել ենք քաղաքապետարան, ասացին, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծեն, բայց դեռ պատասխան չկա",- ասաց վարորդներից մեկը:


Նշենք, որ վարորդների բողոքի ակցիային զուգահեռ այսօր հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է: