25.11.2024
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ. ԿԲ
prev Նախորդ նորություն

Շրջանառության հարկի դրույքաչափերը 2022 թվականին կարող են բարձրացվե՞լ

ՀՀ կառավարությունը մի շարք բարեփոխումներ է ծրագրել հարկման ոլորտում, որոնց թվում է շրջանառության հարկի վճարման մեխանիզմների փոփոխությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, գալիք տարվա պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ շրջանառության հարկի հնարավոր փոփոխությունների հետ կապված հարցերը քննարկման առարկա կդառնան արդեն 2022 թվականին։ Նախարարը նշել է, որ քննարկվելու է ինչպես Շրջանառության հարկի սահմանված տոկոսի փոփոխության, այնպես էլ ընկերությունների շրջանառության ստորին սահմանի վերանայման հնարավորությունը, որոնք ենթակա են շրջանառության հարկի վճարման:


«Դրանք համալիր բազմակողմ քննարկումներ կլինեն, որոնք հաշվի կառնեն բոլոր ասպեկտները», — հայտարարել է նախարարը: Նա կոչ արեց հաշվի առնել, որ շրջանառության հարկը ներդրվել է տնտեսվարող սուբյեկտների համար հարկային վարչարարությունը պարզեցնելու համար: «Շրջանառության հարկն ամենևին էլ հարկային արտոնությունների տեսակ չէ», - հայտարարեց Խաչատրյանը։


Սակայն, շարունակեց նա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու ընկերություններն իրականացնում են նույն գործունեության տեսակը, բայց մեկը վճարում է շահութահարկն ու ԱԱՀ-ն՝ դրանով իսկ բյուջե վճարելով շահույթի 10 տոկոսը, մյուսը շրջանառության հարկ վճարողն է և վճարում է իր շահույթի 3-4 տոկոսը։


«Այդ ընկերություններից մեկը 2 անգամ ավելի քիչ հարկ է վճարում, դա չէ այդ հարկի ներդրման իմաստը», - հայտարարել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ հարկի սահմանման էությունն այն էր, որ միատեսակ գործունեություն իրականացնող ընկերությունները վճարեն հարկի նույն չափն իրենց շահույթի համեմատ, բայց միեւնույն ժամանակ, մեկը հնարավորություն ունենա ավելի պարզ վարչարարության:


Այժմ, դատելով նախարարի խոսքերից և հիմնավորումներից, կառավարությունը մտադիր է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը։ «Եթե քննարկումների ընթացքում անհրաժեշտություն առաջանա նաև շրջանառության ստորին սահմանը վերանայելու համար, մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունը», - ասաց նա: