27.04.2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում COVID-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. նախարարը՝ դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպման օրակարգում հայ-ամերիկյան գործակցությունն էր` համավարակի հաղթահարման, պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հետպատերազմյան շրջանի դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ:


Անդրադառնալով COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին` նախարարը նշել է, որ ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը, և ցուցանիշն աճման միտում ունի:


ԱՄՆ դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ից Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության հնարավորությունները:


 


 

Գյումրիում հայտարարվում է պատվաստումների օր
Հաջորդ նորություն next