24.11.2024
ՀՀ-ում COVID-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. նախարարը՝ դեսպանին
prev Նախորդ նորություն

Գյումրիում հայտարարվում է պատվաստումների օր

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրու բժշկական կենտրոն հետ համագործակցությամբ, համավարակով պայմանավորված, հոկտեմբերի 31-ին Գյումրիում հայտարարվում է պատվաստումների օր:


ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:


Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:


Ավելի վաղ պատվաստումների օր անցկացվել էր Երևանում: Միջոցառման ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր 810 քաղաքացի:


Հայաստանում «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:


Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Գործում են նաև պատվաստման շրջիկ կենտրոններ:


Պատվաստումներն անվճար են: