Երկամյա անձնագրերը ժամանակավոր միջոց են, այն կվերաբերի հին նմուշի անձնագրերին. Ֆիդանյան
Ոչ ավելի, քան երկու տարի գործողության ժամկետով անձնագրերի տրամադրման սահմանափակումները տարածվում են բացառապես հին նմուշի անձնագրերի վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նա նշել է, որ քանի դեռ սահմանափակումների հարցը գտնվում է նախագծի փուլում, այն դեռ չի ընդունվել։ Ֆիդանյանի խոսքով՝ միայն հին նմուշի անձնագրերի տրման սահմանափակումների մասին է խոսքը։ «Մեծ հաշվով դա և սահմանափակում անվանել չի կարելի։ Մոտ ժամանակներս՝ 2022 թվականի վերջին կամ 2023 թվականի սկզբին, ուժի մեջ է մտնում կենսաչափական անձնագրերի տրամադրման նոր կարգը, որով հին նմուշի անձնագրերը դուրս կգան շրջանառությունից: Այսպիսով, դա, փաստորեն, մեկանգամյա սահմանափակում է», - հայտարարել է նա։
Մեկնաբանելով ընդդիմության այն հայտարարությունը, թե նման սահմանափակումները հակասում են Չիկագոյի կոնվենցիային, որը 5 տարի սահմանում է որպես անձնագրերի գործողության նվազագույն ժամկետ, Ֆիդանյանը նշել է, որ մտցված սահմանափակումները կոնվենցիայի խախտում չի կարելի համարել, քանի որ տրամադրվել է այլընտրանք՝ կենսաչափական անձնագրեր եւս կտրամադրվեն 10 տարով:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս տրամադրվել և գործում է հին նմուշի 2, 386 մլն անձնագիր։