5.04.2025
Երկամյա անձնագրերը ժամանակավոր միջոց են, այն կվերաբերի հին նմուշի անձնագրերին. Ֆիդանյան
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:


Ուղերձում մասնավորապես նշվում է.


«Ընտրություններում հաղթանակը հաստատապես վկայում է, որ Ուզբեկստանի ժողովուրդը մեծապես աջակցում է երկրի համապարփակ զարգացմանն ու արդիականացմանը, տնտեսության վերելքին, ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությանը:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունն այսուհետ ևս կամրապնդվի և առավել կզարգանա՝ ընդգրկելով նոր, հեռանկարային ոլորտներ»:


 

Թովմաս Շահվերդյանը նշանակվել է Աշտարակի ղեկավարի պաշտոնակատար
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ