23.11.2024
Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատումը ՀՆԱ-ի էական աճի կհանգեցնի. նախարար
prev Նախորդ նորություն

Երևանում կբացվի Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելությունը

2021 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ը Երևանում Առաքելական Նվիրակության բացման առիթով, պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սուրբ Աթոռի պետքարտուղարության ընդհանուր գործերի փոխանորդ Ն․Գ. Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան։


Արքեպիսկոպոսը քաղաքավարության այցեր կկատարի նախագահին, Հանրապետության վարչապետին, Արտաքին գործերի նախարարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Պատրիարքին։


Նշվում է, որ Երևանում նորաբաց Առաքելական Նվիրակությւնը կարևոր ազդակ է Հայաստանի և միջազգային հանրության համար։ Երևանում Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության բացումը ինքնին արդեն խոսք է օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, մարդասիրական գործակալություններին և բոլոր նրանց, ովքեր ներգրավվուած են տարածաշրջանում երկխոսության և խաղաղության հաստատման գործում։