Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատումը ՀՆԱ-ի էական աճի կհանգեցնի. նախարար
Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատումը կհանգեցնի ՀՆԱ-ի էական աճի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցը։
Թովմասյանը նախարարին խնդրել է նշել, թե ինչ տնտեսական արդյունքի կարող է հանգեցնել ոչ աշխատանքային օրերի կրճատումը։ Նա ընդգծել է, որ շատ գործարարներ, մասնավորապես, հյուրանոցների սեփականատերերը խիստ դժգոհ են փոփոխությունից, քանի որ դա կրճատում է նոր տարվա համար աշխատելու նրանց հնարավորությունը: Թովմասյանը նշեց, որ հյուրանոցները փաստացի զրկվելու են լրացուցիչ գումար վաստակելու հնարավորությունից:
Ի պատասխան՝ նախարար Քերոբյանը նշեց, որ հյուրանոցների սեփականատերերը, ընդհակառակը, ուրախ են և ողջունում են այս նախաձեռնությունը։ Քերոբյանի գնահատմամբ՝ Նոր տարվա ոչ աշխատանքային օրերի քանակի կրճատումը կհանգեցնի նրան, որ բոլոր նրանք, ովքեր այս օրերը անցկացրել են երկրի սահմաններից դուրս, ստիպված կլինեն մնալ՝ օգտվելով ժամանցի անցկացման ներքին ռեսուրսներից. «Մեր հաշվարկները ցույց են տվել, որ այդ բարեփոխումը կհանգեցնի ՀՆԱ-ի, այդ թվում՝ առեւտրի էական աճի»:
Թովմասյանն իր հերթին նշեց, որ կառավարությունն առաջարկում է 4 ոչ աշխատանքային օր կրճատել, ինչը նշանակում է, որ մարդիկ 4 օր շուտ են դուրս գալու հյուրանոցներից: «Այս ֆոնին ուրախությունը հյուրանոցների սեփականատերերի, որի մասին դուք ասում եք, ինձ համար անհասկանալի է», — նշել է Թովմասյանը: Պատգամավորը շարունակել է պնդել, որ նախարարը հստակ թվեր է ներկայացրել հյուրանոցային տնտեսության վրա այդ փոփոխության ազդեցության մասին։
Այնուամենայնիվ, երկրի գլխավոր տնտեսագետը շարունակել է պնդել, որ հյուրանոցային բիզնեսը միայն կշահի բարեփոխումից՝ չբերելով ոչ մի թիվ եւ հետազոտական տվյալ: