3.10.2024
Բաբայան. ԼՂՀ պետականության ձևավորումը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Համանախագահները տարածաշրջան շտապ այցելելու ծրագրեր չունեն

«Համանախագահները տարածաշրջան շտապ այցելելու ծրագրեր չունեն, սակայն մենք կշարունակենք պահել կապը հակամարտության կողմերի հետ»: Այս մասին ԱՊԱ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը :

Վերջինիս խոսքով, հուլիսի 11-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ համանախագահները Մինսկի խմբի անդամներին տեղեկացրել են վարվող բանակցությունների մասին, այդ թվում և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին, որոնք տեղի ունեցան ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում: Խոսվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սանկտ Պետերբուրգում նախաձեռնած նախագահների հանդիպման մասին:

«Համանախագահող երկրները կշարունակեն ջանքեր գործադրել կողմերի միջև խաղաղության համապարփակ համաձայնագիր կնքելու գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման և հետաքննության մեխանիզմների ներդրման համար»,- ընդգծել է Ուորլիքը:

Նշենք, որ ավելի վաղ ՄԽ ռուսաստանցի համանախագահող Իգոր Պոպովը ասել էր, որ համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն:

Պատերազմից 100 օր անց. իշխանության խոստումները շարունակում են մնալ թղթի վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում