3.10.2024
Քննարկվում են կոնկրետ քայլեր, որոնք կբերեն առաջընթացի ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդրում. Լավրով
prev Նախորդ նորություն

Բաբայան. ԼՂՀ պետականության ձևավորումը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Կոնկրետ քայլերը պետք է վերաբերվեն հետաքննության մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը և այո՝ այս իմաստով, իրոք, պետք է կոնկրետ քայլեր կատարել: Բայց այլ ուղղություններով քայլերի կատարում ես չեմ տեսնում, քանի դեռ այդ մեխանիզմները ներդրված չեն: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվում ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններին:

Նշենք, որ ՌԴ արտգործնախարարը նախօրեին երկօրյա այցով ժամանել է Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, ինչպես նաև ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովն ասել է, որ քննարկվում են կոնկրետ քայլեր, որոնք կարող են ու կբերեն առաջընթացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրում:

Լեռնային Ղարաբաղում, սակայն, այլ կերպ են գնահատում իրավիճակը.

«Քանի դեռ այդ մեխանիզմները ներդրված չեն, որևէ առաջընթաց տեսանելի լինել չի կարող»,- կրկնեց Բաբայանը:

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վերջին շրջանի ակտիվացած հայտարարություններին, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Դավիթ Բաբայանն ասաց, որ դա տեղավորվում է իրենց տրամաբանության մեջ և զարմանալ պետք չէ, քանի որ Ադրբեջանը չի կարող խոսել ազգերի ինքնորոշման մասին: Ադրբեջանը, պաշտոնյայի խոսքով, պատրաստ չէ հակամարտության կարգավորման և եթե խոսի ազգերի ինքնորոշման մասին, ապա պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ հայտնի է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասիստական խտրականության վառ դրսևորումներով քաղաքականություն է իրականացնում իր իսկ տարածքում ապրող բազմաթիվ ազգային փոքրամասնությունների նկատմամբ.

«Իհարկե, Ադրբեջանը պետք է խոսի տարածքային ամբողջականության մասին, դա իր վարած քաղաքականության տրամաբանությունն է: Բայց դա չի նշանակում, որ նման մոտեցումը պետք է գերակշռի: Եվ ընդհանրապես, Արցախի անկախությունը և պետականության ձևավորումը որևէ ձևով չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետև մենք Ադրբեջանի կազմում չենք, այնպես որ ինչքան ուզում են թող խոսեն ու կխոսեն հետագայում ևս»,- նշեց Բաբայանը:

Բաքվում ՌԴ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները առանձնահատուկ ընդգծել են, որ բանակցային գործընթացում նկատվում է աննախադեպ ակտիվություն: Ընդհանուր առմամբ արցախցի պաշտոնյային Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ակտիվացումը հույս է ներշնչում, որովհետև, նրա խոսքով, բոլորի համար էլ պարզ է, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, որ որևէ արհեստական արագացում կամ նման փորձերը անիրատեսական են և հղի են անկանխատեսելի հետևանքներով.

«Դրա համար բանակցային գործընթացի նորկայիս ակտիվացումը պետք է բերի դրական տեղաշարժերի: Պարզապես հարկավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ նույն մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
Ուորլիք. Համանախագահները տարածաշրջան շտապ այցելելու ծրագրեր չունեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում