3.10.2024
Ուորլիք. Համանախագահները տարածաշրջան շտապ այցելելու ծրագրեր չունեն
prev Նախորդ նորություն

Պատերազմից 100 օր անց. իշխանության խոստումները շարունակում են մնալ թղթի վրա

Քառօրյա պատերազմից դասեր չենք քաղել, դա է վկայում այն հանգամանքը, որ ապրիլից հետո բանակում կատարված փոփոխությունները բավարար չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով, ձերբակալված մի քանի գեներալն ու մեկ-երկու պաշտոնանկությունները բավարար չեն, իսկ անցած հարյուր օրերին ներքաղաքական որևէ փոփոխություններ տեսանելի չեն:

«Որոշակի բարելավումներ կան սահմանին` զինատեսակներ, նոր սարքեր և այլն, բայց գլոբալ ու էական իմաստով շարունակում է անորոշ մնալ ռուսական 200 միլիոն վարկի զենքի հարցը»,-նշեց Պապյանը:

Նա նկատեց, որ արտաքին ճնշումն ակնհայտ ավելացել է հայկական կողմի վրա և հիմա ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը դիտարկվում է հայկական կողմի միակողմանի զիջումների կոնտեքստում: Ըստ Պապյանի՝ ճիշտ չէ խոսել փոխզիջումների մասին, քանի որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում:

«Ադրբեջանն ընդամենը ծոստում է տալիս, թե ապագայում կարող է քննարկել ճանաչման հարցը, բայց միևնույն ժամանակ Ալիևը հայտարարում է, որ բացառվում է իրենք ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ստացվում է, որ Ղարաբաղի նախիջևացումը Ադրբեջանը մեզ հրամցնում է որպես փոխզիջում: Հստակ է մեկ բան՝ անգամ եթե տարածքներ հանձնվեն՝ Ադրբեջանը Արցախի Հանրապետությունը չի ճանաչի »,- շեշտեց նա:

Պապյանն անդրադարձավ նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն` գնդապետ Գրիգորի Խաչատուրովին ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելուն՝ նշելով, որ հաշվի առնելով նրա անձի շուրջ առկա խոսակցությունները դա, մեղմ ասած, ճիշտ որոշում չէր:

«Նման անցյալ ունեցող մարդուն չեն նշանակում կորպուսի հրամանատար, առավել ևս՝ ապրիլյան պատերազմից հետո: Նշանակում է, որ դա արվել է հատուկ նպատակով՝ Խաչատուրովին շուտով կփոխեն, կուղարկեն պատվավոր հանգստի»,- նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, Գրիգորի Խաչատուրովին 2010 թվականին աղմուկով հեռացրեցին 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ Արարատի զորամասում բացահայտված անօրինականությունների պատճառով:
Սերժ Սարգսյան. Միայն  Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում