14.10.2024
Հայաստանն անելիք չունի ՆԱՏՕ-ում, որի անդամ է Թուրքիան. ՀՀԿ խոսնակ
prev Նախորդ նորություն

ՄԱԿ. ՀՀ բնակչությունը շարունակում է նվազել

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմել է 2 մլն 998 հազար մարդ: Սակայն առաջին եռամսյակում այս թիվը նվազել է ևս 4000-ով՝ կազմելով 2 մլն 994 հազար մարդ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի 2016 թվականի հետազոտությունը:

Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ բանախոսը նշեց, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը նվազել է 14 հազարով:

Անդրադառնալով առաջի եռամսյակի ցուցանիշներին, Հովհաննիսյանը նշեց, որ եթե նույն տեմպերը շարունակվեն, ապա 2017 թվականին Հայաստանի բնակչության թիվը կպակասի ևս 16 հազարով, այսինքն՝ նվազման միտումը կպահպանվի:

Աննա Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2011 թվականի մարդահամարի արդյունքներով հանրապետության բնակչությունը կազմել է 3 մլն 18 հազար մարդ, իսկ սա նշանակում է, որ անցած հինգը տարում Հայաստանի բնակչությունը պակասել է շուրջ 30 հազարով:

«Եթե վատագույն սցենարը դիտարկենք, ապա 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 1 մլն 700 հազար մարդ: Բայց սա ընդամենը կանխատեսում է: Լավագույն սցենարի դեպքում 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 3 մլն 100 հազար մարդ»,- ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:
Թեհրանը հաստատել է ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ