14.10.2024
Մեկ ամսով ռուսական գազի մատակարարումը կդադարեցվի
prev Նախորդ նորություն

Հայաստանն անելիք չունի ՆԱՏՕ-ում, որի անդամ է Թուրքիան. ՀՀԿ խոսնակ

Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական խաղացողը Թուրքիան է, իսկ Հայաստանն անելիք չունի ռազմա-քաղաքական մի բլոկում, որտեղ այդ պետությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ անգամ եթե օրը ութ անգամ հրավերներ հնչեն, ապա Հայաստանը չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին:

«Ես չեմ կարծում, որ մենք անդամակցել ենք ՀԱՊԿ-ին, որովհետև ՆԱՏՕ-ից առաջարկ չի եղել: Եթե և՛ ՆԱՏՕ-ից, և՛ Մոսկվայից առաջարկ լինի՝ մենք պետք է ընտրենք ՀԱՊԿ-ը, որը երկարաժամկետ ռազմավարության համար է: Թուրքիայում պանթուրքիզմի քաղաքականությունը եղել և մնում է գերիշխող, Թուրքիայի էությունը չի փոխվել, սա նշանակում է, որ այդ պետությունը սպառնալիք է մեզ համար: Եվ Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի Թուրքիայի հետ հարաբերություններում»,- նշեց ՀՀԿ-ական փոխնախագահը:

Ամենաթարմ օրինակը, բանախոսի խոսքով, ապրիլյան պատերազմն է: Ըստ այդմ, Շարմազանովը հորդորեց իր վերլուծաբան գործընկերներին Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում Հայաստանի հակառակորդներ կամ սպառնալիքներ չփնտրել: Սպառնալիքը, ըստ նրա, մեր հարևանությամբ է՝ Բաքվում և Անկարայում:

«Թուրքիան միակ երկիրն է, որը բազում անգամներ պաշտոնապես սատարել ու սատարում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի»,- հավելեց նա:

ՄԱԿ. ՀՀ բնակչությունը շարունակում է նվազել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ