5.10.2024
Սարգսյանն ու Քերին քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Մեկ ամսով ռուսական գազի մատակարարումը կդադարեցվի

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Պատճառը՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներն են:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ՀՀ սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:

Հայաստանն անելիք չունի ՆԱՏՕ-ում, որի անդամ է Թուրքիան. ՀՀԿ խոսնակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները