5.10.2024
ՄԱԿ. ՀՀ բնակչությունը շարունակում է նվազել
prev Նախորդ նորություն

Թեհրանը հաստատել է ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմը

Իրանի Կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ և Իրանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրին: Նիստը գլխավորել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հայտնում է Mehr գործակալությունը:

Նախարարների կաբինետը որոշում է կայացրել չեղարկել մուտքի արտոնագրերի ռեժիմը ՀՀ դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար: Ըստ փաստաթղթի, ՀՀ և Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի փոխադարձաբար գտնվել հարևան երկրում 90-180 օր:

Հիշեցնենք, հունիսի 16-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ, որը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը: Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի խորացմանն ու երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների կարգավորմանը:
Քոչարյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները