24.11.2024
Փաշինյանը նշել Է Պուտինի վճռորոշ դերը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի դադարեցման գործում
prev Նախորդ նորություն

Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցների ստեղծմամբ. Լավրով

Մոսկվան շահագրգռված է Ռուսաստանի դաշնակից բոլոր երկրներում ռուսական դպրոցների ստեղծմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


«Տաջիկստանում մեր մեթոդաբանության համաձայն վերապատրաստման ամբողջական ծրագրով ստեղծվում է հինգ ռուսական դպրոց: Այժմ նման ծրագիր է պատրաստվում նաև Ուզբեկստանի համար: Վերջերս Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել նույն ծրագիրն իրականացնելու Հայաստանի համար ևս», - ասաց Լավրովը:


Նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է, որ սա դառնա օրինակելի նախագիծ բոլոր դաշնակիցների և ռազմավարական գործընկերների համար: «ԱՊՀ երկրներում ռուսական բուհերի մասնաճյուղերի համակարգը նույնպես բավականին կայացած է, ընդլայնման և զարգացման միտում ունի»,-հավելել է նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ 1993 թվականին ընդունված Լեզվի մասին օրենքի համաձայն՝ Հայաստանում չկան պետական ​​ռուսական ուսուցմամբ հանրակրթական դպրոցներ: Դպրոցներում ռուսերենը դասավանդվում է 2-րդ դասարանից: