Փաշինյանը նշել Է Պուտինի վճռորոշ դերը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի դադարեցման գործում
Ռուսաստանը և անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինը վճռորոշ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի դադարեցման գործում։
Այս մասին ուրբաթ օրը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես դուք բոլորդ գիտեք, ՌԴ միջնորդական ջանքերի շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9-ին հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման։ Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են նրա անվտանգությունն ապահովող ՌԴ խաղաղապահներ։ ՌԴ-ն եւ անձամբ նախագահ Պուտինը վճռորոշ դեր են խաղացել 44-օրյա պատերազմի դադարեցման գործում», - նշել է նա։
Հայաստանն առաջարկում է ուժեղացնել Լեռնային Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները:
Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ հույս ունի առաջիկայում կոնկրետ արդյունքների հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում:
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջարկում է ուժեղացնել Լեռնային Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները։
Փաշինյանը ԱՊՀ-ի գագաթնաժողովում հույս է հայտնել, որ Բաքուն կարող է ազատել հայ ռազմագերիներին և վստահեցրել ականապատված դաշտերի քարտեզների փոխանցման պատրաստակամության մասին:
Հայաստանի վարչապետը կարևորել է Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: