Ալիևը բացահայտ ասում է, որ չի վերադարձնի գերիներին, իսկ Փաշինյանը խոսում է խաղաղությունից
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը վերլուծել է ԱՊՀ օնլայն գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթները.
"Իլհամ Ալիևը երկու կարևոր հայտարարություն արեց.
Ա. Ըստ իրեն` Հայաստանն ու Իրանը համատեղ զբաղվել են թմրամիջոցների թրաֆիքինգով: Նաև` «ահաբեկիչների» ներկրմամբ:
Հայաստանին մեղսագրվող իր հայտարարած գրեթե բոլոր հանցագործություններում Ալիևը մեղադրեց նաև Իրանին` իբրև հանցակցի:
Բ. Հայտարարեց ևս մեկ անգամ, որ հայ ռազմագերիներն իր համար ռազմագերիներ չեն, այլ` դիվերսանտներ: Հետևաբար` միջազգային օրենքներով պաշտպանված չեն:
Ալիևից հետո ելույթ ունեցած Հայաստանի մորուսավորը` իր ելույթում ոչ մի մեղադրանք Ադրբեջանի հասցեին չհնչեցրեց: Ոչ մի կերպ չպատասխանեց թշնամուն: Ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանը ոչ մի հանցագործություն` թշնամական առաջնորդի նշածներից` չի կատարել: Ոչ մի խոսք այն մասին, որ թշնամին է մեր երկիրը զավթել, գործել պատերազմական հանցագործություններ և ոչ մի բառ այն մասին, որ Հայաստանն ու Իրանը ոչ մի գործարք էլ չեն ունեցել: Միայն արդարացում, որ Հայաստանի և Իրանի իրավապահները համագործակցում են` նարկոտրաֆիկի դեմ պայքարում:
Մորուսավորը նաև հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապտ դաշտերի քարտեզները: Նա նաև պնդեց, որ Հայաստանն իբրև թե ուզում է անհապաղ դեմարկացիա և դելիմիտացիա անել: Մի բան, որ էլի միայն ու միայն Ադրբեջանի շահերից է բխում:
Կարդաց այն տեքստը, որ գրել-տվել էին իրեն իր օգնականները:
Խայտառակ առոգանությամբ, ձայնով և գավառական խոսվածքով մորուսավորը միայն մի բան պահանջեց չգիտես ումից. բացել կոմունիկացիաներն ու ճանապարհները: Մի բան` որ նախևառաջ էլի բխում է միայն ու միայն թշնամու շահերից:
Սարսափելի էր այն պնդումը, որ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների «նորմալացման»: Մորուսավորը տեղեկացրեց, որ այդ գործում իր դերն է խաղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ամենասարսափելին Խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունն էր: Մի բան, որ ոչ միայն բխում է Ադրբեջանի շահերից, այլև հանդիսանալու է Հայաստանի պաշտոնական ավարտը:
Սա է այս ռեժիմի դեմքը: Սա է այս ռեժիմի օրակարգը",- գրել է Մարտիրոսյանը: