28.03.2024
Կառավարությունը 329 մլն դրամ է հատկացնելու աշնանացան սերմի գնի սուբսիդավորման համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լա՞վ եմ աշխատել, թե՞ վատ . Արա Թարվերդյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2021թ. հոկտեմբերի 14-ից՝ համաձայն իմ՝ հուլիսի 14-ին ներկայացրած ազատման դիմումի, ազատվել եմ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արա Թարվերդյանը:

«Լա՞վ եմ աշխատել, թե՞ վատ այս չորս տարիների ընթացքում. գնահատելու իրավունքը վերապահում եմ ՁԵԶ: Ես չեմ պատրաստվում շարադրել այն աշխատանքները, որոնք արվել են այս ժամանակահատվածում, քանի որ ամբողջ աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ հնարավորինս թափանցիկ ներկայացնեմ ամեն ինչ յուրաքանչյուր կատարվող աշխատանքի վերաբերյալ: Կարծում եմ լավագույն հաշվետությունը կատարածս աշխատանքների համար իմ ֆեյսբուքյան էջն է և մամուլում տեղ գտած հրապարակումներն են:

Գերադասում եմ իմ՝ տնօրենի, գործունեության վերաբերյալ խոսելու փոխարեն շնորհակալության խոսքերս հղեմ այն մարդկանց, որոնց շնորհիվ իրականություն էին դառնում իմ պատկերացրած ծրագրերը և նախաձեռնությունները և ամենից առաջ իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՊՄՊ
ՊՈԱԿ-ի ամբողջ անձնակազմին՝ հուշարձանների պահապաններին, ովքեր ամեն օր անցնելով Հայաստանի բոլոր անցանելի ու անանցանելի տարածքներով՝ սերունդերին փոխանցելու համար պահպանում են մեր ազգային ժառանգությունը, մարզային ծառայության պետերին և տեղակալներին, արգելոցների աշխատակիցներին և վարիչներին, կենտրոնական անձնակազմին, ֆոնդապահներին և իմ տեղակալներին:

Շնորհակալություն եմ հայտնում ԿԳՄՍ նախարներին և փոխնախարարներին, նախարարության բոլոր այն աշխատակիցներին, որոնց հետ առիթ եմ ունեցել աշխատելու: Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ մշակույթի նախկին նախարար պարոն Արմեն Ամիրյանին (Armen Amiryan)՝ ով, 2017 թվականին, վստահեց ինձ ՊՄՊ ՊՈԱԿ-ի տնօրենի պատասխանատու պաշտոնը:

Շնորհակալ եմ բոլոր գործընկեր կազմակերպություններին և անձանց, որոնց հետ կարողացանք իրականացնել բազմաթիվ արդյունավետ ծրագրեր և միջոցառումներ:

Ինձ ծանոթ և անծանոթ հարգելի օգտատեր-բարեկամներ շնորհակալ եմ նաև ձեզ, որ այս չորս տարիների ընթացքում, յուրաքանչյուր մեր նախաձեռնությունների վերաբերյալ ձեր ոգևորող քոմենթներով ամեն անգամ ոգևորում էիք ինձ և իմ թիմին՝ մղելով մեզ դեպի նոր ծրագրերի ու ձեռքբերումների",- գրել է նա:


 

Սրտային հիվանդները կարող են և պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ. սրտաբան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար