26.11.2024
Կառավարությունը 10 մլն դոլար հատկացրեց ազգային ավիաընկերություն ստեղծելու նպատակով
prev Նախորդ նորություն

Բաքուն օկուպացրել է 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր. նախարար

Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով այսօրվա դրությամբ օկուպացված է շուրջ 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար։ Այս մասին «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:


Ընդհանուր առմամբ, տեղեկացրեց նա, ադրբեջանցիների տիրապետության տակ են մնացել 20 885  ցուցանմուշ և 617 հազար գիրք:


Նա տեղեկացրեց, որ պատերազմից հետո երկու կարևոր ինստիտուտի հետ են աշխատում՝ Մարդու իրավունքների պաշտպանի և ԱԳՆ-ի, համապատասխան նամակներ են հղել միջազգային կարևորագույն կառույցներին։


Անդրադառնալով քննադատությանը, թե պատմամշակութային արժեքներից շատերը կարելի էր փրկել, եթե ժամանակին տարհանում իրականացվել, նախարարն ընդունեց՝ այո, եղել է թերացում, խուճապ, եղել է ոչ ճիշտ լրատվություն, որի հետևանքով Շուշիի արժեքները չեն տարհանվել.


«Սակայն հոկտեմբերի 30-ին, երբ արդեն մտածել ենք, որ իրական վտանգ կա, ցավոք խիստ վտանգավոր էր այնտեղ մարդ ուղարկելը՝ կունենային մարդկային զոհեր»,- արդարացավ Արցախի ԿԳՄՍ նախարարը։