22.11.2024
Եթե օդային տարածքը փակ չէր, ինչո՞ւ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ
prev Նախորդ նորություն

Երևանը ձգտում է Անկարայի և Բաքվի դիրքերի ամրապնդմանը հակակշիռներ ստեղծել. փորձագետ

Հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան, որտեղ բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երեւանի համար Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ Վրաստանի հետ մեկտեղ այդ երկիրը պատուհան է դեպի արտաքին աշխարհ։ Եվ այդ պատճառով էլ հայ քաղաքական գործիչները, անկախ անձնական հակումներից, Թեհրանի հետ շփումներին մշտապես հատուկ ուշադրություն են դարձրել անկախ նրանից, թե ինչ դժգոհություն կցուցաբերեն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները։


Այս մասին գրում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Bunin & Co հեռագրային ալիքի համար ։


«Բայց Միրզոյանի այս այցը հատկապես կարևորվում է մի քանի պատճառներով՝ ինչպես ներհայկական, այնպես էլ միջազգային բնույթի։ Հայաստանի ԱԳՆ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված նախարարների կաբինետի վերջին գերատեսչությունն է։ Մայիսի վերջից մինչեւ օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում այն փաստացի «անտեր» էր մնում։ Նախարար Արա Այվայազանի հրաժարականից հետո նախարարության աշխատանքը սառեցվեց։ Միրզոյանը, մինչդեռ, պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր զինակիցների շրջանակին։


Նա «թավշյա բողոքի» առաջնորդների շարքում էր 2018 թվականին, այնուհետեւ զբաղեցնում էր կառավարության առաջին փոխվարչապետի և Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Այսօր այդ քաղաքական գործիչը, ըստ էության, Փաշինյանի «կոմիսարն» է ԱԳՆ-ում։ Իր պաշտոնավարման առաջին օրվանից նա ձգտում է ինտենսիվացնել և սեփական ուղևորություններն աշխարհով, և բանակցությունները կարևոր գործընկերների հետ։ Այդ շարքում հարկ է նշել նրա այցերը Նյու Յորք ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու: Նա բանակցությունները վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ։ Այդ նույն շարքում պետք է դիտարկել նաև Թեհրան այցելությունը», - նշում է փորձագետը։


Սակայն, շարունակում է Մարկեդոնովը, ցանկացած բանակցություններ վակուումում չեն անցնում, կա որոշակի ենթատեքստ։ Եվ Միրզոյանի այցը տեղի ունեցավ Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների սրման ֆոնին։


«Հարկ է ուշադրություն դարձնել նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ վարչապետին մերձավոր շրջապաից ևս մեկ քաղաքական գործչի գրեթե զուգահեռ այցելությանը Մոսկվա։ Երեւանը ձգտում է բոլոր ուժերով հակակշիռներ ստեղծել Կովկասում Անկարայի եւ Բաքվի դիրքերի ուժեղացման համար: Թեհրանում Իրանի և Հայաստանի գլխավոր դիվանագետները քննարկել են երկու երկրների միջև պետական սահմանից մինչև Երևան անցնող ճանապարհի կառուցումը։


Հայ-իրանական շփումների աշխուժացումն առիթ է տալիս խոսելու տարածաշրջանում որոշակի «աշխարհաքաղաքական առանցքների» ձևավորման մասին։ Զբաղմունք այնքան սովորական է, որքան էլ անհեռանկար: Ակնհայտ է, որ Հայաստանը հազիվ թե լիովին ընդունի Իսլամական Հանրապետության հռետորաբանությունն ու գաղափարախոսությունը, որն ուղղված է «սիոնիստական սպառնալիքի դեմ պայքարին» (Իսրայելի թեման զբաղեցնում է Բաքվի եւ Թեհրանի վեճերում կենտրոնական տեղերից մեկը): Ի դեպ, Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան Իսրայելի հետ հարաբերություններում ամենալավ ժամանակը չի ապրում։


Իրանը, լինելով ստատուս քվոյի տերություն, նույնպես դժվար թե արդիականացնի Ղարաբաղի թեման ադրբեջանական պետությունից դուրս։ Հարկ է նաև նկատի ունենալ, որ Թեհրանի համար Անդրկովկասը դիվանագիտական առաջնահերթությունների հիերարխիայում կանգնած է Մերձավոր Արևելքից ցածր։ Մի խոսքով, տեսանելի հեռանկարում ակնկալել ինչ-որ համապարփակ տարածաշրջանային դաշինքներ, հավանաբար, չարժե սպասել։ Բայց խաղացողներից յուրաքանչյուրն իր շահերը կոշտ կպաշտպանի՝ հենվելով, երբ դա ձեռնտու է, մեկ մեկի, մեկ այլ գործընկերների վրա», - գրել է Մարկեդոնովը։