Եթե օդային տարածքը փակ չէր, ինչո՞ւ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ
Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ: Արցախի Հանրապետությու՞նն էր արգելել, թե Ադրբեջանն Արցախը նախկինում իրենը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Այս հարցադրումները Facebook-ի իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը.
"Կամ եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե Տեղ գյուղից այն կողմ այլ բան կա:
Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված հայտարարությունները հայ ազգին չէ՞ր ուղղված:
Սա ո՞ւմ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու",- գրել է Պողոսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորվող չվերթներ իրականացնելու համար: Ավելի վաղ Իրանն արգելել էր ադրբեջանական ինքնաթիռների թռիչքն իր տարածքով: