23.11.2024
Միջանցքն այլևս իրականություն է. Վահե Դավթյան
prev Նախորդ նորություն

Իրանը լավ գիտի, թե ՀՀ ներկա ղեկավարը Բոլթոնից ինչ է ուզել Իրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու դիմաց

Իրանում հասկանում են, որ Սյունիքը ՀՀ-ին թողնելու թեմայի հետ կապված հնարավոր ռազմական կոնֆլիկտի պարագայում, եթե մինչ այդ ՀՀ-ում իշխանափոխություն չլինի, ապա մեծագույն հավանականությամբ ՀՀ-ի ներկա իշխանությունները ամբողջությամբ կաշխատեն իրանցիների դեմ։ Թեկուզ տարածք հանձնելով կամ զոհեր տալով։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:


"Այսինքն, եթե ենթադրենք Իրանը փորձի մտնել, որ Սյունիքը պահի, միգուցե ՀՀ-ի ղեկավարությունը հրաման տա Իրանին դիմագրավե՞լ, կամ թուրքերի հետ կոորդինացված աշխատեն, ասենք նրանք էլ Նախիջևանից մտնեն։ Կմտածեք սա ֆանտաստիկա է, բայց որքան ֆանտաստիկ ու ենթադրելի անիրականանալի բաներ տեղի ունեցան վերջին 3-4 տարիներին։

Իրանցիները հավանաբար լավ գիտեն, թե ՀՀ ներկա ղեկավարը Բոլթոնից ինչ էր ուզել Իրանի դեմ պատերազմի պարագայում ԱՄՆ-ին աջակցելու դիմաց։

Իրանը լավ գիտի նաև մեկ այլ բան, թե ՀՀ-ի ներկա ղեկավարությունը ի՞նչ որակի ու նշանակության ինֆո է փոխանցել արևմտյան որոշ շրջանակների։

Մյուս կողմից էլ օրեր առաջ Ազատիչը (ՀՀ երրորդ նխգհ Սերժ Սարգսյան - խմբ.) ասում է, որ միջազգային դերակատարները սպասում են, որ բռնեն սրանց սուտը, որ քայլեր ձեռնարկեն։

Կարծում եմ ՀՀ ընդդիմությունը այստեղ կոնկրետ քայլեր անելու օրակարգ ունի, ու առանց ուշացնելու",- գրել է Ղևոնդյանը Facebook-ի իր էջում։