30.09.2024
Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը, կապիտուլյանտին պետք է կանգնեցնել. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Միջանցքն այլևս իրականություն է. Վահե Դավթյան

Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան չվերթներ իրականացնելու համար: Այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարել են ադրբեջանական ավիաուղիները: Ընդ որում, հետաքրքիր է ձևակերպումը. ոչ թե Հայաստանն է տրամադրել օդային տարածքը, այլ Ադրբեջանն է օգտագործում այն: Այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը:


«Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանը փակում է սեփական օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար՝ Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարմանը խոչընդոտելու նպատակով:


Այսպիսով, ստեղծված իրավիճակը հերթական անգամ վկայում է այն մասին, որ


1.Հայաստանում գործող իշխանական խմբակը իրանա-ադրբեջանական լարվածության պայմաններում ձգտում է սպասարկել սուլթանատի շահերը: Ադրբեջանի համար օդային տարածք բացելը ոչ այլ ինչ է, քան սաբոտաժ Իրանի, ինչպես նաև սեփական տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ:


2. Օդային լոգիստիկայով փորձարկվում է ՛՛Մեղրիի միջանցքը՛՛: Բաքվի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատման սցենարը լիովին տեղավորվում է Արևելք-Արևմուտք ռազմավարության մեջ, որն իրենից մուլտիմոդալ լոգիստիկա է ներկայացնում՝ թե ցամաքային, թե ջրային, թե օդային բաղադրիչներով», - ասված է նրա գրառման մեջ:


Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան չվերթներ իրականացնելու համար, հաղորդում է ադրբեջանական ավիաընկերության հայտարարությունը:


Հոկտմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները փակել են դեպի Նախիջևան օդային միջանցքը Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով պաշտպանական աղբյուրները, հայտնել են, որ արգելքը չի ազդի այդ էքսկլավում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումների մատակարարման վրա:


Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Թեհրանը փակել է իր օդային տարածքը նաև Բաքու-Նախիջևան ուղևորատար չվերթների համար:


Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես չեն փակել օդային տարածքն իրենց տարածքով երկու երկրների ավիաընկերությունների համար։ Այնուամենայնիվ, 90-ականների սկզբից Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ադրբեջանական ավիափոխադրողները Հայաստանի օդային միջանցքներից չեն օգտվել, իսկ հայկական ավիափոխադրողները՝ Ադրբեջանի:


 


 


 

Իրանը լավ գիտի, թե ՀՀ ներկա ղեկավարը Բոլթոնից ինչ է ուզել Իրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու դիմաց
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին