23.11.2024
Ջրականի շրջանում հայտնաբերվել ևս 2 հայ զինծառայողների աճյուն
prev Նախորդ նորություն

Թեհրանը փակում է, Երևանը՝ բացում. Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորվող չվերթներ իրականացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - նշվում է ադրբեջանական ավիաընկերության հայտարարության մեջ:


Հարկ է նշել, որ ավելի վաղ Իրանն արգելել էր ադրբեջանական ինքնաթիռների թռիչքն իր տարածքով: