24.11.2024
Շարմազանով. ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը հայանպաստ էր և ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման
prev Նախորդ նորություն

Շվիդկոյ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է նաև ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի մտավորականությունից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծամասամբ կախված է Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի մտավորականությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Վերջինս, ըստ ՌԻԱ Նովոստիի, Հայաստան է ժամանել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման նպատակով:

«Հիմա ամեն ինչ դեռ թարմ է, շատ ցավ կա վերջին իրադարձություններից: Բայց միևնույն է, որքան էլ ցավոտ չլինի կարգավորումը երկու երկրների միջև, շատ բան կախված է մտավորականությունից: Բոլոր պատերազմներն ավարտվում են խաղաղությամբ: Չէի ցանկանա, որ այս իրավիճակը Հարավային Կովկասում տևի տասնամյակներ ու հարյուրամյակներ: Ոչ մի գաղափար չարժի հայ կամ ադրբեջանցի մանուկների արյան»,- ասել է Շվիդկոյը:

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ժամանել է Երևան քննարկելու, թե որքանով է հայկական կողմը պատրաստ երկխոսության, իսկ ավելի, ուշ նույն առաքելությամբ, նա կմեկնի Ադրբեջան:

«Ռուսաստանում ՀՀ և Ադրբեջանի դեսպանները և ես փորձել ենք ձևավորել երկխոսությունը հայ, ադրբեջանցի և ղարաբաղցի մտավորականության միջև»,- հավելել է նա: