24.11.2024
Շվիդկոյ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է նաև ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի մտավորականությունից
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանը թիրախավորեց կրաթական համակարգը

Կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են: Այս ոլորտը պետք է լինի արդյունավետ, մատչելի ու հասանելի բնակչության բոլոր խավերի համար: Այս մասին կարավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով կրթական ոլորտում առկա խնդիրներին:

«Համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են: Կրթական ոլորտի առաջնահերթություններից են կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը, մատչելիության եւ հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար: Հստակ է, որ վերանայման կարիք ունի հանրակրթական ոլորտը»,- ասաց Աբրահամյանը: Նրա խոսքով պետք է ստեղծել մատչելի, «հայեցի եւ միեւնույն ժամանակ հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր»:

«Դպրոցի ղեկավարի նշանակումը, սկսած նրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց: Վերանայման կարիք ունեն նաեւ դպրոցների կառավավարման խորհուրդների գործունեության, դպրոցների ֆինանսավորման հետ կապված հարցերը: Որոշակի լուծումներ են պահանջում նաեւ ավագ դպրոցների հետ կապված խնդիրները», - նշեց վարչապետը:

Նա առանձնացրեց նաեւ բուհերում առկա խնդիրները: Վարչապետը նշեց, որ հարկ է ուշադրություն դարձնել բուհ-ի կառավարման խորհրդին: Ըստ նրա՝ ԿԳ նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի կրթության արդյունավետության բարձրացումը: Աբրահամյանը հանձնարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին իր մոտ կազմակերպել հանրակրթության հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցություններ, որի ժամանակ կնշվեն ելքեր առկա խնդիրները լուծելու համար:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ գնումների գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերին: «Մայիսի 26-ին հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը գնումների գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը»,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ ֆինանսների նախարարության կողմից կազմվել է համապատասխան մոդուլ, որը հասանելի է հանրությանը: