24.11.2024
Աշխարհում 10 մլն 297.770  հայ կա
prev Նախորդ նորություն

Կառավարությունը ծառայողական ավտոմեքենաների կրճատումից կտնտեսի տարեկան 16 մլն դրամ

ՀՀ կառավարության աշխատակազմը 2016-ին իր ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատման արդյունքում նախատեսում է տարեկան առնվազն 16 մլն ՀՀ դրամի ծախսերի կրճատում: Հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:

Նշվել է, որ այդ տնտեսված գումարները ՀՀ կառավարության աշխատակազմին չեն հատկացվելու և այդ միջոցներն ուղղվելու են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվող այլ ֆինանսավորումներին:

Տեղեկացվել է նաև, որ ծառայողական ավտոմեքենաների հետագա կրճատումներ կարող են տեղի ունենալ դրա անհրաժեշտությունից ելնելով: Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստին որոշում է ընդունել օտարել 383 ավտոմեքենա:

Ըստ որոշման, պետական գույքի կառավարման վարչության ու մեքենաները շահագործող կառույցների միջև նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները պիտի կատարվեն 2 ամսվա ընթացքում: Մեքենաների ճնշող մեծամասնությունը ռուսական և սովետական արտադրության ԳԱԶ, ՎԱԶ, ՈՒԱԶ մեքենաներ են, ցանկում առկա են անգամ ՌԱՖ ու Մոսկվիչ մակնիշի մեքենաներ: Դրանցից բացի, կվաճառվի 2007-2009 թթ գնված 19 հատ Toyota Corolla մեքենաներ, ու մի քանի այլ արևմտյան կամ կորեական արտադրության ավելի հին մեքենաներ: