24.11.2024
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը կայցելի Ղարաբաղ
prev Նախորդ նորություն

Աշխարհում 10 մլն 297.770 հայ կա

Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների՝ աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից: Տվյալները ներկայացնում է Armtimes.com-ը:

Նշվում է, որ հաշվարկներն իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաև միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10 մլն 297.770 հայ, որից 8 մլն 140.500-ն ապրում է Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս:
Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում:
Բերված է նաև հայկական բնակչություն ունեցող երկրների ցուցակը.

Աբխազիա՝ 48.000, Ալբանիա՝ 470, ԱՄՆ՝ 1 մլն 540.000, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 3.000, Արգենտինա ՝ 128.000, Ավստրիա՝ 3.000, Ավստրալիա՝ 85.000, Բելորուսիա՝ 35.000, Բելգիա՝ 11.000, Բոլիվիա՝ 50, Բրազիլիա՝ 47.000, Բուլղարիա ՝ 8.000, Գերմանիա՝ 47.000, Դանիա՝ 2.500, Եգիպտոս՝ 4.500, Թուրքմենիա՝ 30.000, Թուրքիա՝ 7000, Իսրայել՝ 6.000, Իրաք՝10.000, Իրան՝ 240.000, Իսպանիա՝ 8.000, Իտալիա՝ 4.000, Լատվիա՝ 3.000, Լեհաստան՝ 45.000, Լիբանան՝ 130.000, Լիտվա՝ 2.100, Կանադա՝ 57.000, Կատար՝ 1.800, Կիպրոս՝ 4.000, Կոլումբիա՝ 500, Հունգարիա՝ 35.000, Հնդկաստան՝ 600, Հունաստան՝ 25.000, Ղազախստան՝ 25.000, Մալթա՝ 350, Մեքսիկա՝ 500, Մեծ Բրիտանիա՝ 11.000, Նորվեգիա՝ 2.500, Նիդեռլանդներ՝ 7.000, Շվեյցարիա՝ 7.000, Շվեդիա՝ 9.000, Չինաստան՝ 200, Չեխիա՝ 15.000, Չիլի՝ 700, Ռուսաստան՝ 1 մլն 980.000, Ռումինիա՝ 2.000, Սիրիա՝ 120.000 (մինչևՍիրիայի քաղաքացիական պատերազմը), Վենեսուելա՝ 3.000, Վրաստան՝ 249.000 (որից Ջավախում` 110.000), Տաջիկստան՝ 6.000, Ուզբեկստան՝ 70.000, Ուկրաինա՝ 100.000, Ուրուգվայ՝ 20.000, Քուվեյթ՝ 12.000, Ֆրանսիա՝ 700.000:

Աշխարհի ամենահայաշատ քաղաքներն են. Լոս Անջելեսը ՝ 980.000, Մոսկվան՝ 400.000, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր՝ 900.000, Ռոստովի մարզ ՝ 200.000, Բեյրութ՝ 100.000, Փարիզ՝ 95.000, Մարսել՝ 94.000, Գլենդել՝ 85.000, Բուենոս Այրես՝ 81.000, Բոստոն՝ 75.000, Թեհրան՝ 70.000, Լիոն՝ 68.000, Հալեպ՝ 50.000 (մինչև քաղաքացիական պատերազմը):