22.11.2024
Փակվել է Ռուսաստան թմրանյութերի մաքսանենգության խոշորագույն ուղիներց մեկը. ԱԴԾ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ենք աստիճանաբար. ԱԽ քարտուղար

Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ, որը պետք է տեղի ունենա աստիճանաբար: Այդ մասին սեպտեմբերի 24–ին կառավարություն շենքում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Անդրադառնալոով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարության, համաձայն որի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել, Գրգորյանը խոսեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին ընդհանրական ձևակերպումներով:


«Ե՛վ նախնտրական փուլում, ե՛ւ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության եւ կայունություն ապահովելու դարաշրջան բացելու մասին եւ այդ տրամաբանության շրջանակներում մենք նաեւ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար», - ասաց նա՝ հստակ չնշելով ՀՀ վարչապետն Էրդողանի հետ հանդիպելու առաջարկ փոխանցել է, թե ոչ:


Նա համզոված է՝ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ «Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են այդ հայտարարությունները և քաղաքական քայլերը»,– ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։


ԱԽ քարտուղարի հավաստմամբ հայկական կողմը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերություների կարգավորումը չշաղկապել ԼՂ հիմնախնդրի հետ: «Շատ կարեւոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, եւ պետք է տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան», - նկատեց նա ու հավելեց, որ ԼՂ կարգավիճակի խնդրի քննարկման միակ եւ կարեւոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։


«Բոլոր համանախագահների կողմից էլ հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Եվ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում պետք է քննարկել մի կարեւոր հարց՝ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, եւ այդ հարցը սպասում է իր լուծմանը, եւ այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակ ենք քննարկելու եւ անհասկանալի է Ադրբեջանի նման հայտարարությունները», - եզրափակեց նա։