22.11.2024
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Փակվել է Ռուսաստան թմրանյութերի մաքսանենգության խոշորագույն ուղիներց մեկը. ԱԴԾ

Փակվել է Ռուսաստան թմրանյութերի ներկրման և դրանց վաճառքի խոշորագույն ուղիներից մեկը՝ համացանցի ստվերային հատվածում (դարկնետում)։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի սինթետիկ թմրանյութերի ստացման խոշորագույն ալիքներից մեկը եւ դրանց իրացումը ինտերնետ-խանութների միջոցով՝ համացանցի ստվերային հատվածում», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ Մոսկվայի, Ռոստովի, Աստրախանի մարզերի և Կրասնոդարի երկրամասի տարածքում ձերբակալվել են միջտարածաշրջանային հանցավոր հանրակցության հինգ մասնակիցներ: Նրանց թվում է թմրանյութերի արտադրության կազմակերպիչն ու իրացման ուղիները, որոնք համակարգել են անօրինական գործունեությունը Թուրքիայից։


«Ավելի վաղ Մոսկվայի մարզի ՌուզՅան շրջանում հայտնաբերվել եւ կասեցվել է ամսական 500 կգ-ից ավելի արտադրական հզորությամբ ընդհատակյա թմրադեղարանի գործունեությունը։ Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 60 կգ-ից ավելի, 6000 լիտր թմրանյութ պարունակող նյութեր, 1500 կգ պրեկուրսորներ եւ 22 000 կգ քիմիական ռեակտիվ, ինչպես նաեւ լաբորատոր սարքավորումներ», - նշվում է հաղորդագրության մեջ: