9.07.2025
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ենք աստիճանաբար. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախում բնակիչների ուղղությամբ կրակելու գործը վարույթ է ընդունվել

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել ս.թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ բերքահավաք իրականացնող Ասկերանի շրջանի Խնապատ և Սարուշեն համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի չորս բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:


Նախաքննությունը շարունակվում է՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։

ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ