23.11.2024
Արշակ Կարապետյանն ու ՀԿԵ տնօրենը քննարկել են համագործակցության հետագա ծրագրերը
prev Նախորդ նորություն

Ռուստամ Բադասյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են նախատեսվող բարեփոխումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։


Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) համագործակցությամբ իրականացված աշխատանքները։


Ռ․ Բադասյանը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին և հույս հայտնել, որ կայացած արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մաքսային և հարկային բարեփոխումներ իրականացնելիս, մասնավորապես՝ սահմանային գործընթացների վերակազմակերպման, արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների գործարկման, մաքսային ծառայությունում աշխատանքների կազմակերպման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակ։


Դեսպանը ևս ընդգծել է նախատեսվող բարեփոխումների կարևորությունը և դրանց դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:


Գործընկերական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր։