23.11.2024
Վարչապետն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հարցին
prev Նախորդ նորություն

Արշակ Կարապետյանն ու ՀԿԵ տնօրենը քննարկել են համագործակցության հետագա ծրագրերը

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:

ՊՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:


ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: