22.11.2024
Մամուլ. Սամվել Բաբայանը սկիզբը կդնի Մեղրիից
prev Նախորդ նորություն

Գերիների վերադարձ ու հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հնչեցնելով հարցադրումները.

"Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։

Ի՞նչ զորատեսակ կամ ծառայություն է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողը, որքան ժամանակ է գտնվել Արցախի տարածքում, ինչ տեղեկություններ է հավաքել կամ տիրապետում և ինչ վտանգներ է պարունակում նրա տեղեկացված լինելը"։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Երևան՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը, որոնք անհետացել էին հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Սև լճի տարածքից: 


Երկու հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։