22.11.2024
Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան ճանապարհի կարգավիճակը. Վանեցյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Սյունիքում կատարվածը հակասում է ՀՀ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությանը. Փաշինյան

Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել` 21 կմ, ադրբեջանցիները եկել փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվանից Սյունիքում ստեղծված իրավիճակին:


«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ տեղեկավությունն իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք հասկանանք, թե ինչ է»,- ասաց Փաշինյանը:


Բայց այն, շարունակեց վարչապետը, ինչ տեղի է ունեցել, հակասում է ՀՀ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։


"Այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է, ինչպես գրված է ՊՆ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ միջև։ Եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը», - ավելացրեց նա։ 


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Սյունիքը կտրված է, Փաշինյանն ասաց, որ մարզում կա այլ ճանապարհ, այսինքն՝ Սյունիքը Հայաստանից կտրված չէ։


«Կա այլ ճանապարհ՝ Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ», - հավելեց Փաշինյանը։