23.11.2024
Կանգ առեք. իշխանությունը կրկին երկիրը տանում է նոր ծուղակի. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան ճանապարհի կարգավիճակը. Վանեցյանը՝ Փաշինյանին

Մեր երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ և մինչև այս պահը տեղյակ չենք, թե արդյոք Սյունիքի մարզը կտրված է Հայաստանի Հանրապետության մնացած մարզերից, թե ոչ: Այս մասին ԱԺ-ում ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու հանգամանքին:


Նա պահանջեց իշխանությունից ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից պարզաբանում մտցնել այս հարցի վերաբերյալ.


"Ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը",- հետաքրքրվեց Վանեցյանը:


Նա հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարը ասում էր, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը անգամ մեկ սանտիմետր խախտվի, կիրառվելու է ուժ ու թշնամին դուրս է շպրտվելու: Դիմելով արդեն ՊՆ-ին՝ Վանեցյանը հարցրեց.


"Պարոն նախարար, ի վերջո միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարածքն է, թե՞ ոչ":


Հարցադրումներին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով Վանեցյանին հայտարարություն  անելուց առաջ ուշադիր լինել.


"Սյունիքը կտրված չէ",- ասաց նա՝ տեղեկացնելով, որ Փաշինյանն իր ելույթում կանդրադառնա ստեղծված իրավիճակին:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: