10.10.2024
Կառավարության որոշման հետևանքով կնվազեն շինարարության ծավալները. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Հայաստանը որեւէ գաղտնի քաղաքական պարտավորություն չի ստանձնել. Եղոյան

Հայաստանին 2.6 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն տրամադրելու ԵՄ որոշման մեջ մեծ դեր է խաղացել անցկացված ընտրությունների որակը։


Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, խորհրդարանում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը՝ ելույթ ունենալով Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումներում։


Եղոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ԵՄ–ն 17 մլրդ եվրո է հատկացրել Արեւելյան գործընկերության երկրներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, սակայն որ երկրին եւ որքան կհատկացվի՝ այս կամ այն երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների եւ ժողովրդավարության զարգացման ոլորտում առաջընթացի հիման վրա քաղաքական որոշման արդյունք է:


Եղոյանը նշել է, որ, օրինակ, հարեւան Ադրբեջանին հատկացվել է 140 մլն եվրո, հարեւան Վրաստանին՝ մոտ 3 մլրդ եվրո, սակայն ֆինանսական հատվածի կողմից տրամադրված միջոցների մասնաբաժինն այդ գումարով ավելի մեծ է, քան Հայաստանին:


Այսպես, Հայաստանին տրամադրված 2.6 մլրդ եվրոյից, 1,6 մլրդ եվրոյից հատկացվել են ԵՄ բյուջեից, մնացած մասը տրամադրվում է բանկերի կողմից վարկերի տեսքով։


Պատգամավորների ճշտմանը, թե միջոցների որ մասն է տրամադրվելու վարկի տեսքով, Եղոյանը նշեց, որ այդ հարցը կորոշվի բանակցությունների արդյունքում: Տեսականորեն հարաբերակցությունը կարող է 50-50% կազմել», - հավելել է Եղոյանը։


Եղոյանն ընդգծել է, որ ֆինանսական աջակցության տրամադրման դիմաց Հայաստանը որեւէ քաղաքական պարտավորություն չի ստանձնել, որոնք ամրագրված չեն փաստաթղթում:

ՀՀ ՏԿԵ նախարարը և «ՏՐԱՍԵԿԱ»-ի գլխավոր քարտուղարը քննարկել են մի շարք հարցեր
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները