20.04.2025
Հայտնի է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարարի անունը
prev Նախորդ նորություն

«Միքայելյան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի՝ ծանր վիճակում

Այս պահին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում: Դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր... այս մասին գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:

"Այս պահին իմունիզացիայի 2 տարբերակ ունենք․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը:
Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին",- գրել է Մուրադյանը Facebook-ի իր էջում:


 

Բայդենը շնորհավորել է Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար