Քաոս վառելիքի շուկայում. ազատականացնել շուկան, դիվերսիֆիկացնել ռուսական ուղղությունը
Մինչ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը զբաղված է տնտեսական «աճի» վերաբերյալ տարօրինակ և անհասկանալի թվեր զեկուցելով, հեղուկ վառելիքի շուկայում քաոսը շարունակվում է: Այս մասին գրում է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը:
"Հեղուկ գազի անհասկանալի դեֆիցիտին և հետո գների անակնկալ աճին հաջորդեց բենզինի և դիզվառելիքի գների աճը, ինչը անկասկած հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքների գների շեշտակի աճի: Բենզին, դիզվառելիք և հեղուկ գազ ներկրող հայկական ընկերությունները միաբերան հայտարարում են, որ դա կախված է միջազգային շուկայում գների բարձրացման և հայկական դրամի արժեզրկման հետ:
Նկատենք, որ հայկական դրամն արդեն տևական ժամանակ արժևորվում է և այսօր արդեն բենզինի 1 լիտրի արժեքը գերազանցում է 1 դոլարը: REGULAR 92 բենզինն այսիր արդեն վաճառվում է 1լ-490 դրամով, իսկ PREMIUM 95 բենզինը՝ 1լ-510 դրամով:
Քննադատության չի դիմանում նաև ներկրորղների այն պատճառաբանությունը, որ ներկայումս դեռևս վաճառվում է նախկինում բարձր գներով ներկրված բենզինը և դիզվառելիքը: ՀՀ տարածքում շահագործվող մեքենաների գերակշիռ մասը շահագործվում է բնական գազով, հետևաբար բենզինի և դիզվառելիքի սպառումը չափից դուրս փոքր է, որպեսզի զգայուն լինի միջազգային շուկայում առկա տատանումների նկատմամբ:
Ելնելով այս ամենից պետությունը շտապ քայլեր պետք է ձեռնարկիր վիճակը կայունացնելու ուղղությամբ.
1. ՏՄՊՊՀ-ը անմիջապես վարույթ պետք է հարուցի և ուսումնասիրություններ սկսի վառելիք ներկրորղ ընկերությունների միջև հակամրցակցային պայմանավորվածությունները պարզելու կամ դրանք բացառելու համար:
2. Պետությունը ուղղակի բանակցություններ պետք է սկսի ռուսական խոշոր արտադրողների հետ՝ իրենց լցակայանների ցանցը Հայաստանում ներդնելու համար: Արտադրողը պետք է հնարավորություն ունենա սեփական արտադրանքը սեփական իրացման կետերում վաճառելու համար, ինչը, անկասկած, կնվազեցնի նաև գները:
3. Պետք է ազատականացնել շուկան: Մասնավոր անձինք ևս պետք է հնարավորություն ունենան ներկրել վառելիք:
4. Պետք է աշխատել դիվերսիֆիկացնել վառելիքի ռուսական ուղղությունը: Ղազախստանը ևս վառելիք արտադրող երկիր է և ԵԱՏՄ անդամ, հետևաբար վառելիքի ներկրումը հնարավոր կլինի իրականացնել շահավետ պայմաններով:
Սրանք խնդիրներ են, որոնք հրատապ լուծում են պահանջում: Աշխատել է պետք",- գրել է փորձագետը: