22.11.2024
Քաոս վառելիքի շուկայում. ազատականացնել շուկան, դիվերսիֆիկացնել ռուսական ուղղությունը
prev Նախորդ նորություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով: Այս մասին հայտնեցին խմբակցության անդամները:


Ինչպես հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, նախօրեին ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության, հետևապես ընդդիմությունը այդ ընտրությունը համարում է ապօրինի և դիմելու է ՍԴ:


«Նաև հիմք ընդունելով Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու և նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,- հայտարարեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց ՔՊ  թեկնածու Ալեն Սիմոնյանը: Ընդդիմությունը ևս նախագահի թեկնածուներ էր առաջադրել՝ «Հայաստան» խմբակցությունն  առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ կալանավորված են, ինչը ընդդիմությունը որակում է պօրինի և ոչ իրավաչափ: