25.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության

Մեզ տրված է հերթական պատմական հնարավորությունը, և այն չի կարելի բաց թողնել: Մենք պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության:  Այս մասին ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Այլապես, շեշտեց նախագահը, լավագույն դեպքում հնարավոր է՝ հայտնվենք պատմության լուսանցքում:


"Իսկ բովանդակալից գործունեության դեպքում լինելու ենք տարածաշրջանային մրցունակ, ուժեղ երկիր",- ասաց նա:


Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր սահմանափակ սահմանադրական հնարավորությունների շրջանակում գործնական, կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ, պետությո՛ւն, որը իր վրա կվերցնի ազգը դեպի ապագա առաջնորդելու պատասխանատվությունը: