Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել են ՊՆ-ից:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ նրան կփոխարինի ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։
VERELQ-ը հիշեցնում է նաև, որ Վաղարշակ Հարությունյանի հրաժարականի լուրերը շրջանառվում են հունիսյան ընտրություններից հետո: Ըստ լուրերի, այդ պաշտոնի հետ կապված հավակնություններ ունի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, սակայն ՌԴ իշխանությունների համար մերժելի այս թեկնածուին ՊՆ-ում առանցքային պաշտոնի նշանակելը դարձել է անհնար: Բայց Բաբայանը ցանկություն չունի երկրորդական, երրորդական դեր կատարել։
«Սկզբում քննարկում կար, որ նա կդառնա պաշտպանության նախարար, վերջերս խոսվում է ՀՀ ռազմական տեսուչի պաշտոնում հավանական նշանակման մասին, սակայն Բաբայան-Փաշինյան դուետը վերջին օրերին մտմտում է ՊՆ-ն ամբողջությամբ «ռուլիտ անելու» նոր օղակ ձեւավորելու մասին։ Դա կլինի կառավարությանը ենթակա վերահսկողական մարմնի, թե այլ կառույցի տեսքով՝ դեռ հայտնի չէ։ Մեզ ասացին, որ առայժմ քննարկում են նման պաշտոն ստեղծելու եւ Բաբայանին նշանակելու սխեմաները։ Հիմա արդեն ԱԺ-ում ունեցած իրենց 71 մանդատով ցանկացած նոր օղակի ստեղծումը, ցանկացած կառուցվածքի ձեւավորումը՝ անգամ ամենաաբսուրդ, հնարավոր է»,- գրել է «Հրապարակ» թերթն այսօր: