28.11.2024
Կարևորում ենք թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը. նախագահ
prev Նախորդ նորություն

Շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է Ադրբեջանին. Տեղի համայնքապետ

Երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել, հայ-ադրբեջանական սահման է գծվել, շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:


Պաշտպանության նախարարությունը հուլիսի 19-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:


«Ուղղակի մեր կոմբայնավայրը մի 10 մետր մտել էր իրենց տարածք, չէր իմացել: Ինչ իմանար, որ 90-ականներին դա իրենց տարածքն է եղել: Դրանք սեփական հողատարածքներ էին»,- նշել է Ներսես Շադունցը: