22.11.2024
Մամուլի տեսություն. Կրճատվել է Արևմուտքի օգնությունը Հայաստանին
prev Նախորդ նորություն

Պեսկով. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հնարավոր է հանդիպեն Երևանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է հանդիպեն Երևանում՝ ապրիլի 23-24-ը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այդպիսի հնարավորությունը չի բացառել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինչքան մենք հասկանում ենք, Պուտինի և Օլանդի այցերը Երևան համընկնում են: Նրանք այնտեղ են գտնվելու միաժամանակ և այդ պատճառով բացառել նրանց հանդիպումները հայկական կողմի նախապատրաստած ծրագրի շրջանակներում չի կարելի», - նշել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում «համաձայնացվել են մոտակա ժամանակաշրջանում անձնական շփումների ծրագրերը, որոնք ներառում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակման և Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյակի հետ կապված միջոցառումները»:

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահը կայցելի Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Մինչ այդ, Երևան այցելելու և այդ միջոցառումներին իր մասնակցության մասին էր հայտարարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: