26.11.2024
Արթուր Հովսեփյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Մեծաթիվ ուժայիններ ներխուժել են «Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատ»

Այս պահին մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են «Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատի» տարածք (ԶՊՄԿ): Որևէ պարզաբանում կամ բացատրություն այցի նպատակի մասին չի նշվում:


Այդ մասին հայտնում է «Զանգեզուրի պղանձամոլիբդենայի կոմբինատի» կառավարման խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը: Նա տեղեկացնում է նաև, որ ձերբակալել են Կոմբինատի անվտանգության աշխատակցին։



«Զանգեզուրի պղանձամոլիբդենայի կոմբինատում» VERELQ-ի աղբյուրները հաղորդում են, որ ուժայինների գործողությունները շատ նման են «կոմբինատի բռնի զավթման»:



Հատկանշական է՝ կոմբինատում ԱԱԾ-ի գործողություններին նախորդեց ԶՊՄԿ-ի՝ պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումներին ՊԵԿ-ի խոչընդոտման մասին հայտարարությունը:


«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։ Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է», - ասված է հուլիսի 13-ին տարածված հայտարարության մեջ: