10.06.2023
Մեծաթիվ ուժայիններ ներխուժել են «Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատ»
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։


«Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը»,- ասված է հաղորդագրությունում։


Պաշտպանության նախարարությունը դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: «Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտարարում են ՊՆ-ից։

ՀՀ-ն արժևորում է Ֆրանսիայի ջանքերը հակամարտության կարգավորման գործընթացում. նախագահ
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո